Թուրքիայում միջուկային գործունեության մասին օրենք է ընդունվել
https://parstoday.ir/hy/news/world-i166098-Թուրքիայում_միջուկային_գործունեության_մասին_օրենք_է_ընդունվել
Թուրքիայի խորհրդարանն ընդունել է այդ երկրում միջուկային էներգիայի արտադրության մասին օրենքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 06, 2022 13:02 Asia/Tehran
  • Թուրքիայում միջուկային գործունեության մասին օրենք է ընդունվել

Թուրքիայի խորհրդարանն ընդունել է այդ երկրում միջուկային էներգիայի արտադրության մասին օրենքը:

Ըստ թուրքական TRT լրատվական գործակալության հաղորդման, Թուրքիայի խորհրդարանի կողմից հաստատված 29 հոդվածից բաղկացած ծրագիրը սահմանում է միջուկային էներգիայի արտադրության ոլորտում գործունեության շրջանակը և ոլորտի ընկերությունների գործունեության իրավական հիմքերը։

Այս պլանը սահմանում է նաև կառավարության և ոլորտում գործող  ընկերությունների պատասխանատվության շրջանակը։

Թուրքիայի միջուկային գործունեության մասին օրենքի համաձայն, այս ոլորտում ցանկացած գործունեության համար անհրաժեշտ է լինելու ստանալ Միջուկային գործունեության կազմակերպությունից արտոնագիր։ Օրենքն արգելում է արտասահմանից Թուրքիա ռադիոակտիվ թափոնների տեղափոխումը։