Ուկրաինացիները կրակ են բացել Մարիուպոլի Վինոգրադնոյե գյուղից դուրս եկողների ուղղությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i166152-Ուկրաինացիները_կրակ_են_բացել_Մարիուպոլի_Վինոգրադնոյե_գյուղից_դուրս_եկողների_ուղղությամբ
Ուկրաինական զինված ուժերը պայթեցրել են այն կամուրջը, որը գյուղը կապում էր քաղաքի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 07, 2022 08:46 Asia/Tehran
  • Ուկրաինացիները կրակ են բացել Մարիուպոլի Վինոգրադնոյե գյուղից դուրս եկողների ուղղությամբ

Ուկրաինական զինված ուժերը պայթեցրել են այն կամուրջը, որը գյուղը կապում էր քաղաքի հետ։

Ուկրաինացի զինվորականները կրակել են բոլոր նրանց ուղղությամբ, ովքեր փորձել են լքել Մարիուպոլի Վինոգրադնոյե գյուղը։ Նշվում է, որ կրակել են նաև մարդատար քաղաքացիական ավտոմեքենաների ուղղությամբ։

Բացի այդ, Ուկրաինայի ԶՈւ-ն պայթեցրել է այն կամուրջը, որը գյուղը կապում էր քաղաքի հետ։

Այս տեղեկությունները Sputniklife-ի թղթակցին հայտնել է քաղաքի արևելյան ծայրամասի բնակիչներից մեկը, որին հաջողվել է փախչել։

Նրա խոսքով՝ այն շրջանը, որտեղ գտնվում է իր տունը, զբաղեցրել են Ռուսաստանի և ԴԺՀ զինված ուժերը։ Նրանք տեղի բնակիչներին հնարավորություն են տվել լքել մարտական գործողությունների գոտին։

Ինչ վերաբերում է ուկրաինական կողմին, ապա, բնակչի խոսքով, նրանք նույնիսկ չեն էլ փորձել կազմակերպել բնակիչների տարհանումը։

Հիշեցնենք՝ հումանիտար միջանցքներ ապահովելու մասին պայմանավորվածություն էին ձեռքբերել ռուսական և ուկրաինական կողմերը մարտի 3-ին՝ Բելառուսի Բրեստի մարզում ռուս-ուկրաինական բանակցությունների 2-րդ փուլում։ Ըստ պայմանավորվածության՝ կողմերը մարդասիրական միջանցքներ են համատեղ ապահովում խաղաղ բնակչության տարհանման, դեղորայք և սնունդ հասցնելու համար։

https://armeniasputnik.am/20220306/ukrainacinery-krak-en-bacel-mariupvoli-vinvogradnvoje-gjughic-durs-ekoghneri-ughghutjamb--39451765.html

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio