Ռուսաստանը հայտարարել է Ուկրաինայում հումանիտար միջանցքներ բացելու մասին
ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի զինված ուժերը մարտի 7-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 10:00-ից Ուկրաինայում հայտարարում են լռության ռեժիմ և հումանիտար միջանցքներ են բացում խաղաղ բնակության տարհանման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Ուկրաինայում հումանիտար արձագանքման միջգերատեսչական համակարգման շտաբը:
«Հումանիտար միջանցքներ բացելու ընթացքում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը իրականացնում են չընդհատվող օբյեկտիվ վերահսկողություն տարհանման գործընթացի նկատմամբ, այդ թվում՝ ԱԹՍ-ների օգնությամբ»,- ասված է հայտարարության մեջ:
Հումանիտար միջանցքներ են բացվելու Սումից, Կիևից, Մարիուպոլից և Խարկովից խաղաղ բնակչությանը տարհանելու համար:
https://armenpress.am/arm/news/1077261.html
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio