Մադուրոն հայտարարել է, որ սա նոր համաշխարհային պատերազմի սկիզբն է
https://parstoday.ir/hy/news/world-i166452-Մադուրոն_հայտարարել_է_որ_սա_նոր_համաշխարհային_պատերազմի_սկիզբն_է
Աշխարհում պատժամիջոցների առճակատման հետագա ընդլայնումը կարող է սպառնալ մարդկության գոյությանը։ Այս մասին հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն։ Նրա խոսքով՝ համաշխարհային հանրությունը պետք է հրաժարվի սրանից և թույլ չտա լարվածության աճ։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 10, 2022 17:36 Asia/Tehran
  • Մադուրոն հայտարարել է, որ սա նոր համաշխարհային պատերազմի սկիզբն է

Աշխարհում պատժամիջոցների առճակատման հետագա ընդլայնումը կարող է սպառնալ մարդկության գոյությանը։ Այս մասին հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն։ Նրա խոսքով՝ համաշխարհային հանրությունը պետք է հրաժարվի սրանից և թույլ չտա լարվածության աճ։

«Համաշխարհային պատերազմն արդեն սկսվել է։ Այժմ դրա առաջին փուլն է, որը կրում է տնտեսական բնույթ։ Պատժամիջոցներ, էմբարգոներ, նավթի, վառելիքի, երկաթի, պողպատի, ցորենի, պարարտանյութերի, եգիպտացորենի, բրնձի, ընդհանրապես հումքի մատակարարման անորոշություն, սննդամթերքի գների, հումքի, էներգառեսուրսների, ինչպես նաև արժույթի օգտագործման անորոշություն։ Դա արվում է երկրների և տարածաշրջանների ձեռքերը ոլորելու համար»,- հայտարարել է Մադուրոն։

Վենեսուելայի առաջնորդի տեսանկյունից, իրավիճակի վատթարացումը և պատժամիջոցների շարունակական ճնշումը կարող են ի վերջո հանգեցնել միջուկային պատերազմի, ուստի համաշխարհային հանրությունը պետք է այն դադարեցնի:

araratnews.am