Բաքուն ձգտում է գազ մատակարարել Եվրոպային
Ադրբեջանի էներգետիկայի նախարարը տեղեկացրել է «Հարավային գազային միջանցք» նախագծի մշակման մասին, որով գազ կմատակարարվի եվրոպական երկրներին, Բալկաններին և Արևելյան Եվրոպայի այլ երկրներին։
Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովն ասել է.«Ադրբեջանի գազի պաշարները կազմում են 2,6 տրիլիոն խորանարդ մետր և այս պածարները բավարար են հարևանների և Եվրոպայի կարիքների գազը բավարարելու համար»։
Նա ասել է.«Մենք Թուրքիայի հետ միասին բանակցություններ ենք վարում եվրոպական երկրներին, Արևմտյան Բալկաններնի և Արևելյան Եվրոպային այլ երկրներին գազ մատակարարելու համար»։
Շահբազովն ասել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ արդեն քննարկել են հարավային միջանցքով էներգակիրների և գազի մատակարարումը։
Նա ասել է.«ՕՊԵԿ-ի անդամ երկրները չեն կարող լուծել քաղաքական իրադարձությունները, ռազմական հակամարտությունները և Ռուսաստան-Ուկրաինա ճգնաժամը և այլ խնդիրները միջազգային ասպարեզում։