Ռուսաստանը պատրաստ է շարունակել շփումները Ուկրաինայի և Թուրքիայի արտգործնախարարությունների հետ․ Լավրով
https://parstoday.ir/hy/news/world-i166966-Ռուսաստանը_պատրաստ_է_շարունակել_շփումները_Ուկրաինայի_և_Թուրքիայի_արտգործնախարարությունների_հետ_Լավրով
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել շփումները ԱԳ նախարարների մակարդակով Ուկրաինայի հետ՝ Թուրքիայի մասնակցությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 16, 2022 15:10 Asia/Tehran
  • Ռուսաստանը պատրաստ է շարունակել շփումները Ուկրաինայի և Թուրքիայի արտգործնախարարությունների հետ․ Լավրով

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել շփումները ԱԳ նախարարների մակարդակով Ուկրաինայի հետ՝ Թուրքիայի մասնակցությամբ։

Նրա խոսքով, այսօր Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների՝ Թուրքիայի մասնակցությամբ նոր հանդիպումների թեման դեռ չի քննարկվել, սակայն բոլոր կողմերը կարծում են, որ դա օգտակար կլինի։

«Եթե նման նախաձեռնություններ ի հայտ գան, մենք միայն ուրախ կլինենք շարունակելու շփումն այս ձևաչափով»,- նշել է նա։

Ավելի վաղ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվայի ու Անկարայի մոտեցումներն Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ չեն համընկնում։ Նախարարի խոսքով՝ Ռուսաստանը, չնայած տարբեր տեսակետներին, գնահատում է Թուրքիայի մոտեցումը։

araratnews.am/