Հնդկաստանը փորձում է ավելի շատ նավթ գնել Ռուսաստանից
(last modified Thu, 17 Mar 2022 14:44:06 GMT )
Մարտ 17, 2022 18:14 Asia/Tehran
  • Հնդկաստանը փորձում է ավելի շատ նավթ գնել Ռուսաստանից

Քանի որ համաշխարհային շուկաներում Ռուսաստանի նավթի ներմուծումը նվազել է՝ այդ երկրի նավթի նկատմամբ սահմանված էմբարգոյի պատճառով, Հնդկաստանը հայտարարել է Ռուսաստանից նավթի ներմուծումն ավելացնելու մասին:

Միջազգային էներգետիկ գործակալությունը հինգշաբթի օրը  հայտարարել է, որ երեք միլիոն բարել ռուսական նավթ և նավթամթերք սույն թվականի  ապրիլից  կարող է մուտք չգործել շուկա։

Երկրի նավթային էմբարգոյի պատճառով համաշխարհային շուկաներ ռուսական նավթի ներմուծման կրճատման մասին լուրերի շրջանառության հետ միաժամանակ  հնդկական աղբյուրները հայտնել են, որ  Հնդկաստանը կարող է 2022 թվականին Ռուսաստանից ներկրել մոտ 15 միլիոն բարել հում նավթ։

Հաղորդումների համաձայն՝ Հնդկաստանը կարող է Ռուսաստանից ներկրվող նավթի դիմաց վճարել ռուփիով կամ ռուբլով։

Ջո Բայդենի կառավարությունը նախորդ շաբաթ հրաման է արձակել՝ ռուսական նավթի ներկրումն արգելելու մասին: 

Միջազգային էներգետիկ գործակալությունը կանխատեսում է, որ 2022 թվականի երկրորդից չորրորդ եռամսյակների ընթացքпւմ   օրական նավթի համաշխարհային պահանջարկը կնվազի մեկ միլիոն 300 հազար բարելով, և  ակնկալվում է,որ ապրանքների գների աճը և Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները կհանգեցնեն համաշխարհային տնտեսական աճի նվազմանը: