ԱՀԿ-ն քննադատել է Եվրոպայում կորոնավիրուսային սահմանափակումների չեղարկումը
https://parstoday.ir/hy/news/world-i167516-ԱՀԿ_ն_քննադատել_է_Եվրոպայում_կորոնավիրուսային_սահմանափակումների_չեղարկումը
ԱՀԿ-ն քննադատել է Եվրոպայում կորոնավիրուսային սահմանափակումների չեղարկումը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 23, 2022 13:14 Asia/Tehran
  • ԱՀԿ-ն քննադատել է Եվրոպայում կորոնավիրուսային սահմանափակումների չեղարկումը

ԱՀԿ-ն քննադատել է Եվրոպայում կորոնավիրուսային սահմանափակումների չեղարկումը:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ԱՀԿ եվրոպական բաժնի ղեկավար Հանս Կլուգը, Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կայացած մամուլի ասուլիսում, քննադատել է եվրոպական երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում և Մեծ Բրիտանիանյում կորոնավիրուսային սահմանափակումների համատարած չեղարկումը:

Կլուգը հայտարարել է, որ այդ որոշումը Եվրոպայում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածության թվերի աճի պատճառ կդառնա: 

Նա նշել է, որ եվրոպական 18 երկրներում վարակվածության թվերն աճում են:

Վերջին յոթ օրվա ընթացքում Եվրոպայում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան հինգ միլիոն նոր դեպք և մոտ 12500 մահվան դեպք։

Գերմանական Deutsche Welle լրատվական ցանցի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի բռնկումից ի վեր Եվրոպայում ավելի քան 194 միլիոն մարդ վարակվել է վիրուսով, իսկ ավելի քան 1 միլիոն 920 քսան հազար մարդ մահացել է։