Պուտինի հայտարարությունից հետո Եվրոպայում գազի գներն աճել են 20 %-ով
https://parstoday.ir/hy/news/world-i167582-Պուտինի_հայտարարությունից_հետո_Եվրոպայում_գազի_գներն_աճել_են_20_ով
Եվրոպայում գազի գները բարձրացել են 20 տոկոսով և հասել 1370 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստի՝ վկայակոչելով Լոնդոնի ICE բորսայի տվյալները։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 23, 2022 19:45 Asia/Tehran
  • Պուտինի հայտարարությունից հետո Եվրոպայում գազի գներն աճել են 20 %-ով

Եվրոպայում գազի գները բարձրացել են 20 տոկոսով և հասել 1370 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստի՝ վկայակոչելով Լոնդոնի ICE բորսայի տվյալները։

Եվրոպայում գազի գինը սկսել է բարձրանալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությունից հետո, թե գազի մատակարարման համար հաշվարկներն անհրաժեշտ է սեղմ ժամկետում սկսել կատարել ռուբլով: Նրա խոսքով՝ ՌԴ–ն չի ընդունի «վարկաբեկված արժույթներով»` դոլարով ու եվրոյով վճարումներ բնական գազի մատակարարումների դիմաց:

Պուտինի հայտարարության ֆոնին ռուբլու փոխարժեքը Մոսբիրժայում աճել է դոլարի նկատմամբ։

armeniasputnik.am