Էրդողանը հայտարարել է, որ Պուտինի հետ բանակցություններ է պլանավորում շաբաթվա վերջին
https://parstoday.ir/hy/news/world-i167748-Էրդողանը_հայտարարել_է_որ_Պուտինի_հետ_բանակցություններ_է_պլանավորում_շաբաթվա_վերջին
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել Է, որ պլանավորում Է շաբաթվա վերջին իր ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսով քննարկել Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 25, 2022 14:39 Asia/Tehran
  • Էրդողանը հայտարարել է, որ Պուտինի հետ բանակցություններ է պլանավորում շաբաթվա վերջին

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել Է, որ պլանավորում Է շաբաթվա վերջին իր ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսով քննարկել Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները:

«Հնարավոր Է՝ ես Պուտինի հետ կրկին բանակցություններ կվարեմ շաբաթվա վերջին կամ հաջորդի սկզբին: Այդ բանակցություններում մենք պետք Է քննարկենք ու գնահատենք (Բրյուսելում) ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները»,-Թուրքիայի ղեկավարը լրագրողներին ասել Է ինքնաթիռում՝ Բրյուսելից վերադառնալիս, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

yerevanlur.am/