Եկել է ժամանակը պատերազմը վերացնելու մարդկության պատմությունից. Հռոմի պապ
https://parstoday.ir/hy/news/world-i167936-Եկել_է_ժամանակը_պատերազմը_վերացնելու_մարդկության_պատմությունից._Հռոմի_պապ
Հռոմի Ֆրանցիսկոս պապը դարձյալ կոչ է արել բանակցություններ սկսել Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման մասին, հաղորդում է Associated Press-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 27, 2022 15:08 Asia/Tehran
  • Եկել է ժամանակը պատերազմը վերացնելու մարդկության պատմությունից. Հռոմի պապ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը դարձյալ կոչ է արել բանակցություններ սկսել Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման մասին, հաղորդում է Associated Press-ը:

Կիրակի ելույթ ունենալով Սուրբ Պետրոսի հրապարակում՝ Հռոմի պապն ընդգծել է, որ «այս դաժան և անիմաստ պատերազմը» շարունակվում է արդեն ավելի քան մեկ ամիս եւ «պարտութնուն է բոլորի համար»:

Քահանայապետը ցավով մատնանշել է, որ ծնողները հուղարկավորում են իրենց երեխաներին, իսկ «ուժեղները որոշումներ են կայացնում, իսկ խեղճերը մահանում են»:

Հղում անելով հաղորդագրությանն այն մասին Ուկրաինայում բնակվող երեխաների շուրջ կեսը տեղահանվել է հակամարտության հետևանքով, Ֆրանցիսկոս պապն ընդգծել է, որ «պատերազմը կործանում է ոչ միայն ներկան, այլեւ հասարակության ապագան»:

«Մարդկությունը պետք է հասկանա, որ եկել է պատերազմը չեղարկելու պահը, վերացնելու պատերազմը մարդկության պատմությունից, քանի դեռ այն չի վերացրել մարդուն պատմությունից»,- հայտարարել է Հռոմի պապը:

news.am