«Կոդա»-ն՝ լավագույն ֆիլմ. հայտնի են «Օսկար»-ի մրցանակակիրների անունները
https://parstoday.ir/hy/news/world-i167974-Կոդա_ն_լավագույն_ֆիլմ._հայտնի_են_Օսկար_ի_մրցանակակիրների_անունները
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությանը, որը տեղի ունեցավ մարտի 27-ին, «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթեց «Կոդա» (CODA) կինոնկարը: Այն «Օսկարի» արժանացավ նաև «Երկրորդ պլանի լավագույն դերասան» և «Սցենարի լավագույն ադապտացիա» անվանակարգերում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 28, 2022 08:27 Asia/Tehran
  • «Կոդա»-ն՝ լավագույն ֆիլմ. հայտնի են «Օսկար»-ի մրցանակակիրների անունները

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությանը, որը տեղի ունեցավ մարտի 27-ին, «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթեց «Կոդա» (CODA) կինոնկարը: Այն «Օսկարի» արժանացավ նաև «Երկրորդ պլանի լավագույն դերասան» և «Սցենարի լավագույն ադապտացիա» անվանակարգերում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Շան իշխանություն»-ը (The Power of the Dog)  ֆիլմը, որը ներկայացված էր 12 անվանակարգում, ստացավ միայն մեկ մրցանակ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում:

«Լավագույն դերասան» համարվեց  Ուիլ Սմիթը՝ «Ռիչարդ արքան» ֆիլմի համար (King Richard):

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում մրցանակը տրվեց Ջեսիկա Չեսթեյնին «Թեմի Ֆեյի աչքերը» (The Eyes of Tammy Faye) ֆիլմում կերտած դերի համար:

Ամենաշատը «Օսկարի» արժանացած ֆիլմը  «Դյունա»-ն էր (Dune): Այն մրցանակներ ստացավ «Լավագույն վիզուալ էֆեկտներ», «Լավագույն հնչյունային ձևավորում», «Լավագույն օպերատորական աշխատանք», «Լավագույն բեմադրող նկարչի աշխատանք», «Լավագույն մոնտաժ» և «Լավագույն երաժշտական ձևավորում» անվանակարգերում։

Հաղթողների ցանկին հնարավոր է ծանոթանալ մրցանակաբաշխության պաշտոնական կայքում։

Մրցանակաբաշխությունը հեռարձակվեց Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով:

https://armenpress.am/arm/news/1079041.html

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio