ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Թուրքիայում կբարձրացնի մարդու իրավունքների խախտումների հարցը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը Ստամբուլում անցկացվելիք Միջազգային հումանիտար գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի ղեկավարության հետ հանդիպմանը կբարձրացնի մի շարք հարցեր, այդ թվում` մարդու իրավունքների պահպանման հարցը:
РИА Новости-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
Ավելի վաղ, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչությունից հայտնել էին քրդերով բնակեցված շրջաններում մարդու իրավունքների խախտումները հետաքննելու համար Թուրքիա առաքելություն ուղարկելու պատրաստակամության մասին:
Նշվում է, որ անցյալ շաբաթ քրդական աղբյուրները հաղորդում էին, որ թուրքական հրետանին կրակահերթ է բացել Թուրքիայի հարավում գտնվող Նուսայբին քաղաքում, որտեղ քրդեր են բնակվում:
tert.am
14/5/2016