Գուտերեշ. Աֆղանստանի ժողովրդի 95 տոկոսը բավարար սնունդ չունի
https://parstoday.ir/hy/news/world-i168286-Գուտերեշ._Աֆղանստանի_ժողովրդի_95_տոկոսը_բավարար_սնունդ_չունի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Աֆղանստանին ֆինանսական օգնության տրամադրման դիմումի վերաբերյալ հանդիպման ժամանակ ասել է, որ երկրի բնակչության 95 տոկոսը բավարար սնունդ չունի:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 01, 2022 17:46 Asia/Tehran
  • Գուտերեշ. Աֆղանստանի ժողովրդի 95 տոկոսը բավարար սնունդ չունի

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Աֆղանստանին ֆինանսական օգնության տրամադրման դիմումի վերաբերյալ հանդիպման ժամանակ ասել է, որ երկրի բնակչության 95 տոկոսը բավարար սնունդ չունի:

«Աֆղանստանում 9 միլիոն մարդ սովի վտանգի տակ է»,- հինգշաբթի մամուլի ասուլիսում հայտել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

Գուտերեշն ընդգծել է, որ միջազգային հանրությունը պետք է ճանապարհ գտնի, որպեսզի համոզվի, որ Աֆղանստանին զարգացման աջակցությունը կրճատելու և արտերկրում աֆղանական ակտիվների մոտ 9 միլիարդ դոլարի սառեցման որոշումը չի վնասի աֆղան ժողովրդին:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ Աֆղանստանում մոտ մեկ միլիոն երեխա խիստ թերսնված են և գտնվում են մահվան վտանգի տակ, սակայն նրանք անհապաղ օգնություն չեն ստանալու:

Այն պահից ի վեր, երբ թալիբները վերահսկողության տակ առան Աֆղանստանը, երկրին տրվող գրեթե ողջ համաշխարհային օգնությունը, հատկապես առողջապահության ոլորտում, դադարեցվել է:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio