Բրիտանացիները մի գիշերում աղքատացել են էներգետիկ ճգնաժամի պատճառով. Bloomberg
(last modified Sun, 03 Apr 2022 16:11:21 GMT )
Ապրիլ 03, 2022 20:41 Asia/Tehran
  • Բրիտանացիները մի գիշերում աղքատացել են էներգետիկ ճգնաժամի պատճառով. Bloomberg

Bloomberg-ը հոդված է հրապարակել «մեկ գիշերում միլիոնավոր բրիտանացիների աղքատացման» մասին, որտեղ նկարագրված է երկրում ճգնաժամի սկիզբը։

Տուն տաքացնելը, լոգանք ընդունելը կամ ընթրիք պատրաստելը. այս ամենի արժեքը ուրբաթ Մեծ Բրիտանիայի միլիոնավոր բնակիչների համար նոր բարձունքների է հասել, այն բանից հետո, երբ էլեկտրաէներգիայի գները ռեկորդ են սահմանել, ասվում է հոդվածում:

Գործակալության տվյալներով՝ եղանակը վատացնում է իրավիճակը։ Այսպիսով, կանխատեսումների հիման վրա մոտ ապագայում շատ բրիտանացիներ ընտրության առաջ կկանգնեն ընտանեկան բյուջեն խնայելու և տաք սենյակում ապրելու միջև։

Նշվում է նաև, որ երկրի աշխատող քաղաքացիները շուտով կարող են պարզել, որ իրենց աշխատավարձերը «մի փոքր նվազել են», իսկ էլեկտրաէներգիայի միջին տարեկան վճարը, ընդհակառակը, կաճի մինչև 693 ֆունտ ստեռլինգով:

«Ուրբաթ օրվանից շատ բաժանորդներ կարող են տեսնել գազի 81 տոկոսով թանկացում, իսկ էլեկտրաէներգիայի՝ 36 տոկոսով թանկացում»,- նշված է հոդվածում։

tert.am