Գիտնականները կլիմայական հեղափոխության ծրագիր են մշակել
https://parstoday.ir/hy/news/world-i168504-Գիտնականները_կլիմայական_հեղափոխության_ծրագիր_են_մշակել
Scientist Rebellion կազմակերպության ակտիվիստները պատրաստվում են «գրոհել» ավստրալիական համալսարանները՝ քաղաքացիական անհնազանդության համաշխարհային մեկշաբաթյա արշավի շրջանակում, գրում է Associated Press-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 04, 2022 05:22 Asia/Tehran
  • Գիտնականները կլիմայական հեղափոխության ծրագիր են մշակել

Scientist Rebellion կազմակերպության ակտիվիստները պատրաստվում են «գրոհել» ավստրալիական համալսարանները՝ քաղաքացիական անհնազանդության համաշխարհային մեկշաբաթյա արշավի շրջանակում, գրում է Associated Press-ը:

Կլիմայի մասին երկուշաբթի հրապարակված վերջին միջազգային զեկույցով պայմանավորված՝ գիտնականները հայտարարել են, որ մտադիր են գործադուլներ իրականացնել եւ օկուպացնել համալսարանները ողջ աշխարհով մեկ:

Կազմակերպությունը նշում է, որ չորեքշաբթի մասնագետները գրոհելու են գիտական եւ կառավարական հաստատություններն ավելի քան 25 երկրում եւ նախազգուշացնում են, որ նրանց ծրագրված գործողությունները կարող են ուղեկցվել ձերբակալվելու վտանգով:

Scientist Rebellion-ի պահանջները ներառում են «արտակարգ կլիմայական իրավիճակ, էներգետիկ ճգնաժամ եւ քաղաքակրթական անկում» թեմայով ուսուցումը, որը պետք է բոլոր համալսարանների կրթական ծրագրի մաս դառնա: 

Կազմակերպության արշավի կարգախոսն է. «1,5 աստիճանը մահ է, կլիմայական հեղափոխություն՝ հիմա»:

«Գլոբալ տաքացման սահմանափակումը մինչեւ 1,5C գործնականում անհնար է կառավարության ներկայիս ծրագրերով: Մենք պետք է կրճատենք հանածո վառելիքի արտանետումների ծավալը որքան հնարավոր է շատ եւ որքան հնարավոր է արագ»,- կարծում է կլիմայագետ Ռոուզ Աբրամոֆը:

news.am