Ալիեւի վարչակազմին մոտ կանգնած ԶԼՄ-ն «թաղել է Մինսկի խմբին՝ Լեռնային Ղարաբաղի հետ միասին»
(last modified Wed, 06 Apr 2022 16:08:27 GMT )
Ապրիլ 06, 2022 20:38 Asia/Tehran
  • Ալիեւի վարչակազմին մոտ կանգնած ԶԼՄ-ն «թաղել է Մինսկի խմբին՝ Լեռնային Ղարաբաղի հետ միասին»

Ալիեւի վարչակազմին մոտ կանգնած ԶԼՄ-ն «թաղել է Մինսկի խմբին՝ Լեռնային Ղարաբաղի հետ միասին»։

««Մինսկի խմբին» թաղել են «Լեռնային Ղարաբաղի» հետ միասին» վերնագրին բովանդակությամբ համապատասխանող ծավալուն հոդվածում փորձ է արվում «հիմնավորել» եւ «բացատրել» ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա աշխատանքի անհեռանկարությունը։

Հեղինակը դիվանագետներին անվանում է «զբոսաշրջիկներ», որոնք անգործ են մնացել։ «Պատահական չէ, որ եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ վերջնական խաղաղության հասնելու բանակցությունները, եւ «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի» վաղուց օրակարգից դուրս եկած եւ արխայիկ դարձած հարցը փորձել են հարմարեցնել Մինսկի խմբի ձեւաչափին։ Ադրբեջանն ի պատասխան բազմիցս ու վճռականորեն հայտարարել է՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» հասկացություն այլեւս գոյություն չունի։ Այդ իսկ պատճառով Ադրբեջանն այլեւս հարցեր չունի քննարկելու Մինսկի խմբի համանախագահների հետ»,- նշում է Ադրբեջանի նախագահի վարչակազմին մոտ կանգնած լրատվամիջոցը։

Այն, որ հոդվածը հրապարակվել է այսօր, ամենեւին էլ պատահական չէ. այսօր Բրյուսելում տեղի կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը։ Հենց Ալիեւն է վերջին տարիներին բազմիցս քննադատել Մինսկի խմբին եւ հանդիմանել անգործության համար, քանի որ դիվանագետները հրաժարվել են պարել նրա դուդուկի տակ։ Այսպիսով, հանդիպման նախօրեին լրատվամիջոցը «ոչ պաշտոնապես» արտահայտում է Ադրբեջանի նախագահի վարչակազմի դիրքորոշումը։

news.am

Պիտակ