Չինաստանը զգուշացնում է Ասիայում «ուկրաինական ոճի ողբերգության» կապակցությամբ
(last modified Sat, 16 Apr 2022 14:20:15 GMT )
Ապրիլ 16, 2022 18:50 Asia/Tehran
  • Չինաստանը զգուշացնում է Ասիայում «ուկրաինական ոճի ողբերգության» կապակցությամբ

Չինաստանը զգուշացրել է Ասիայում «ուկրաինական ոճի ողբերգության» կապակցությամբ:

Հինգշաբթի օրը  Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին իր վիետնամցի գործընկեր Բո Տան Սունի հետ հեռախոսազրույցում ասել է.«Ուկրաինայի հարցը ևս մեկ անգամ ստիպեց ասիական երկրներին գիտակցել, որ խաղաղության և կայունության պահպանումը թանկ է, և խմբակային առճակատմանը չհակադրելը կհանգեցնի վտանգների»:

Վան Յին ասում է, որ ԱՄՆ-ն աշխատել է տարածաշրջանային լարվածություն ստեղծելու և առճակատում հրահրելու ուղղությամբ՝ առաջ մղելով հնդխաղաղօվկիանոսյան ռազմավարությունը և դա խորապես վնասում է տարածաշրջանի խաղաղ զարգացմանը և ոչնչացնում է ԱՍԵԱՆ-ի տարածաշրջանային համագործակցությունը։

Մենք չենք կարող թույլ տալ, որ սառը պատերազմի մտածելակերպը վերադառնա այս տարածաշրջան և մեր շուրջում կրկնվի Ուկրաինայի ողբերգությունը։

Չինաստանի արտգործնախարարը կրկնել է Հարավչինական ծովի հետ կապված Էթիկայի պայմանգրի ստորագրման անհրաժեշտությունը և մեղադրեց «քողարկված շարժառիթներով» տարածաշրջանից դուրս գտնվող որոշ ուժերին, ովքեր  փորձում են անկայունություն ստեղծել այս  տարածաշրջանում։

Վիետնամի արտաքին գործերի նախարարը ողջունել է Չինաստանի դերը ուկրաինական պատերազմին վերջ տալու համար խաղաղ բանակցություններին նպաստելու հարցում՝ ասելով, որ նրանց դիրքորոշումներում նմանություններ կան:

Նա նաև ցանկություն է հայտնել շարունակել շփումները այս խնդրի շուրջ։

 

 

Պիտակ