Իսլամական համագործակցության կազմակերպությունը դատապարտել է Շվեդիայում Ղուրանի պղծումը
https://parstoday.ir/hy/news/world-i169978-Իսլամական_համագործակցության_կազմակերպությունը_դատապարտել_է_Շվեդիայում_Ղուրանի_պղծումը
Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարը, դատապարտելով Սուրբ Ղուրանի այրումը Շվեդիայում,ասել է.«Այդ քայլը հակասում է քաղաքակիրթ հասարակությունների բոլոր արժեքներին»։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 20, 2022 19:27 Asia/Tehran

Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարը, դատապարտելով Սուրբ Ղուրանի այրումը Շվեդիայում,ասել է.«Այդ քայլը հակասում է քաղաքակիրթ հասարակությունների բոլոր արժեքներին»։

Չորեքշաբթի օրը հրապարակած հայտարարության մեջ Հոսեյն Էբրահիմ Թահան դատապարտել է  հակամուսուլմանական ցույցերի ժամանակ Սուրբ Ղուրանի օրինակների այրումը Շվեդիայում:

Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարը հավելել է.«Դանիական աջ ծայրահեղական կուսակցության կողմից կազմակերպված ցույցերը Իսլամական աշխարհում  մտահոգություններ են առաջացրել աջ ծայրահեղականների հովանավորների կողմից  սկսված իսլամաֆոբիայի աճող ալիքի վերաբերյալ»:

Էբրահիմ Թահան տեղի ունեցած միջադեպն համարել է դրա հեղինակների ռասիստական ​​և այլատյաց մտածողության վառ ապացույց, ասելով.«նման քայլը հակասում է քաղաքակիրթ հասարակության մեջ ընդունված բոլոր չափանիշներին և արժեքներին»։