Երկու Կորեաների ղեկավարները փորձում են բարելավել երկկողմ հարաբերությունները
https://parstoday.ir/hy/news/world-i170102-Երկու_Կորեաների_ղեկավարները_փորձում_են_բարելավել_երկկողմ_հարաբերությունները
Հյուսիսային Կորեայի և Հարավային Կորեայի առաջնորդները միմյանց ուղղված նամակում փորձում են բարելավել հարաբերությունները երկու երկրների միջև։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 22, 2022 12:52 Asia/Tehran
  • Երկու Կորեաների ղեկավարները փորձում են բարելավել  երկկողմ հարաբերությունները

Հյուսիսային Կորեայի և Հարավային Կորեայի առաջնորդները միմյանց ուղղված նամակում փորձում են բարելավել հարաբերությունները երկու երկրների միջև։

Հյուսիսային Կորեայի պետական ​​լրատվամիջոցները ուրբաթ օրը հաղորդել են, որ առաջնորդ Կիմ Չեն Ընը, չորեքշաբթի օրը անձնական նամակ է ստացել Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինից (որի նախագահության ժամկետը մոտենում է ավարտին) և պատասխանել դրան: Հինգշաբթի օրը նա գովաբանել է Մունի խաղաղ ջանքերը՝ իր պաշտոնավարման ընթացքում:

Երկու հարևան և մրցակից երկրների ղեկավարները հույս են հայտնել, որ երկկողմ հարաբերությունները, որոնք վատթարացել են վերջին երեք տարիներին, կբարելավվեն։

Նամակների բովանդակության մասին մանրամասներ չեն հրապարակվել։

Հյուսիսային և Հարավային Կորեաների առաջնորդները փորձում են բարելավել և ընդլայնել հարաբերությունները, մինչդեռ ԱՄՆ-ն փորձում է կանխել դա՝ տարածաշրջանում ներկայություն ունենալով և միջամտելով Սեուլի ներքին գործերին: