Ռուսաստան. Ուկրաինան իր զորքերին թույլ չի տալիս փրկվել
ՌԴ նախագահը հայտարարել է, որ Ուկրաինան Մարիուպոլում գտնվող իր զինվորներին թույլ չի տալիս հանձնվել ու փրկվել:
Ուրբաթ օրը, ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ուկրաինայում գտնվող արտասահմանցի վարձկանները, որոնք վայր են դրել զենքն ու հանձնվել ռուսական ուժերին, միջազգային օրենքների համաձայն ստացել են բոլոր անհրաժեշտ բժշկական օգնությունները, սակայն Զելենսկու իշխանությունն ուկրաինացի զինվորներին թույլ չի տալիս օգտվել այդ հնարավորությունից:
Ավելի վաղ, ՌԴ նախագահը չեղարկել էր ուկրաինական Մարիուպոլ քաղաքում «Ազովստալ» պողպատի գործարանի վրա հարձակումը:
Նա հայտարարել էր, որ Ռուսաստանը երաշխավորում է ուկրաինացի այն զինվորների կյանքը, ովքեր կլքեն գործարանի տարածքը: