Լոնդոնում Իսրայելի դեսպանատան դիմաց հակաիսրայելական բողոքի ցույց է անցկացվել
Բրիտանիայի տարբեր խավերի հարյուրավոր ներկայացուցիչներ, ուրբաթ օրը հավաքվել են Լոնդոնում Իսրայելի դեսպանատան դիմաց՝ բողոքելու Սիոնիստական ռեժիմի կողմից բռնազավթված տարածքներում իրականացվող շարունակական հանցագործությունների ու բռնությունների դեմ:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ցուցարարները վանկարկել են հակաիսրայելական կարգախոսներ և պահանջել դադարեցնել Պաղեստինի օկուպացիան և պաղեստինցիներր նկատմամբ կիրառվող բռնությունն ու ապարտեիդը:
Ցույցը ակզմակերպել են պաղեստինամետ խմբերն այդ թվում՝ Բրիտանական մուսուլմանների ասոցիացիան և Պաղեստինյան համերաշխության շարժումը: Ցույցի ամսնակիցները բրիտանական կառավարությանը կոչ են արել ճնշում գործադրել ռեժիմի վրա՝ դադարեցնելու անօրինական գործողությունները:
Մեծ Բրիտանիայի կառավարության խոսնակը բավարարվել է միայն մտահոգություն հայտնելով Ալ-Աղսա մզկիթում հավատացյալների վրա սիոնիստների կրկնվող հարձակումների կապակցությամբ և կողմերին զսպվածության կոչ է արել: