Թբիլիսին հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին
https://parstoday.ir/hy/news/world-i17083-Թբիլիսին_հանդես_է_գալիս_ղարաբաղյան_հակամարտության_խաղաղ_կարգավորման_օգտին
Թբիլիսին հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին Վրաստանը հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Ըստ ՌԻԱ Նովոստիի, այս մասին մայիսի 15-ին ադրբեջանական Գաբալայում հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 16, 2016 05:00 Asia/Tehran
  • Թբիլիսին հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին

Թբիլիսին հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին Վրաստանը հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Ըստ ՌԻԱ Նովոստիի, այս մասին մայիսի 15-ին ադրբեջանական Գաբալայում հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին:

«Վրաստանը հանդես է գալիս Ղարաբաղում հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Մենք խաղաղության եւ տարածաշրջանի երկարաժամկետ զարգացման կողմնակից ենք»,- հայտարարել է Խիդաշելին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրավերով՝ Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի ՊՆ ղեկավարների չորրորդ եռակողմ հանդիպումն անցկացվել է Գաբալայում:

NEWS.am

16/5/2016