Պուտինը հրամանագիր է ստորագրել՝ Արևմուտքի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու մասին
https://parstoday.ir/hy/news/world-i171108-Պուտինը_հրամանագիր_է_ստորագրել_Արևմուտքի_դեմ_տնտեսական_պատժամիջոցներ_կիրառելու_մասին
Կրեմլը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների անբարյացակամ գործողությունների կապակցությամբ՝ պատասխան տնտեսական հատուկ միջոցներ կիրառելու մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 03, 2022 14:44 Asia/Tehran
  • Պուտինը հրամանագիր է ստորագրել՝ Արևմուտքի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու մասին

Կրեմլը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների անբարյացակամ գործողությունների կապակցությամբ՝ պատասխան տնտեսական հատուկ միջոցներ կիրառելու մասին։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը երեքշաբթի օրն ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գործադիր հրամանագիր է ստորագրել՝ կոչ անելով նախարարներին 10 օրվա ընթացքում պարզել այն անձանց ցուցակը, որոնց նկատմամբ կկիրառվեն պատասխան պատժամիջոցներ։

ՌԴ նախագահի հրամանագրով, մասնավորապես ռուս պաշտոնյաներին արգելվում է գործարքներ կատարել և պարտավորություններ իրականացնել այն օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք ենթարկվել են պատասխան սահմանափակող միջոցների:

Բացի այդ, նոր հրամանագրով արգելվում է հումքի և արտադրանքի արտահանումը Ռուսաստանի Դաշնությունից՝ հօգուտ ՌԴ-ում պատժամիջոցների տակ գտնվող անձանց:

Պատասխան պատժամիջոցների ենթարկվող ընկերություններին և ֆիզիկական անձանց արգելվում է կատարել իրենց պարտավորությունները ընթացիկ գործարքների նկատմամբ, ինչպես նաև առաջխաղացնել ֆինանսական գործարքները: