Էրդողանի համար առաջիկա ընտրություններում անբարենպաստ իրավիճակ է կանխատեսվել
(last modified Sat, 07 May 2022 13:44:36 GMT )
Մայիս 07, 2022 18:14 Asia/Tehran
  • Էրդողանի համար առաջիկա ընտրություններում  անբարենպաստ իրավիճակ  է կանխատեսվել

Ըստ կանխատեսումների՝ Թուրքիայի նախագահն ու իշխող կուսակցությունը դժվարին ճանապարհ ունեն անցնելու առաջիկա նախագահական ընտրություններում։

Թասնիմ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Թուրքիայում անցկացված վերջին հարցումների համաձայն՝ գալիք նախագահական ընտրություններում չորս թուրք քաղաքական գործիչներ և հավանական թեկնածուներ հաղթելու են Ռեջեբ Թայիբ Էրդողանին։

13 ամիս է մնացել Թուրքիայի նախագահական ընտրությունների անցկացմանը և կառավարության վեց ընդդիմադիր կուսակցություններ  կոալիցիոն շրջանակում միավորվել են Էրդողանին պարտության մատնելու նպատակով: 

Թուրքիայում ժողովրդի խնդիրները  լուծելու կամ գոնե նվազեցնելու ուղղությամբ  Էրդողանի բոլոր ջանքերը ձախողվել են։ Թուրքիայում գնաճից, գործազրկությունից և  դասակարգային ճեղքից հանրային կարիծքը  շեղելու նպատակով նախագահ Էրդողանը միջազգային ասպարեզում քայլեր է ձեռնարկել, փորձելով միջնորդել ուկրաինական ճգնաժամին կամ ռազմական գործողություններ սկսել Հյուսիսային Սիրիայում և Իրաքում: Բայց այս միջոցները նույնպես չբարելավեցին Էրդողանի վիճակը հարցումներում։