ԵՄ անդամ 12 երկրներ դեմ են եվրոպական պայմանագրերը փոխելու առաջարկին
https://parstoday.ir/hy/news/world-i171580-ԵՄ_անդամ_12_երկրներ_դեմ_են_եվրոպական_պայմանագրերը_փոխելու_առաջարկին
ԵՄ անդամ 12 երկրներ, այդ թվում՝ Դանիան, Շվեդիան, Ֆինլանդիան և Բուլղարիան, դեմ են արտահայտվել ԵՄ պայմանագրերի փոփոխման գործընթացի մեկնարկին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 09, 2022 14:30 Asia/Tehran
  • ԵՄ անդամ 12 երկրներ դեմ են եվրոպական պայմանագրերը փոխելու առաջարկին

ԵՄ անդամ 12 երկրներ, այդ թվում՝ Դանիան, Շվեդիան, Ֆինլանդիան և Բուլղարիան, դեմ են արտահայտվել ԵՄ պայմանագրերի փոփոխման գործընթացի մեկնարկին։

ԵՄ պայմանագրերում փոփոխությունը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գաղափարն է, ով կոչ է անում Եվրոպայի խորհրդարանին օրենսդրության իրավունք տալ կամ ընդլայնել ԵՄ պաշտպանական կամ առողջապահական լիազորությունները:

AFP-ի հաղորդմամբ,ընդդիմադիր երկրները հայտարարել են, որ կողմնակից չեն նման ընթացակարգն անհապաղ սկսելու փորձին։ 

Ընդդիմադիր երկրներն ասում են, որ պայմանագրերի վերանայումը երբեք ԵՄ նիստի նպատակը չի եղել, և որ մենք այժմ ունենք արդյունավետ Եվրոպա և չպետք է շտապենք ինստիտուցիոնալ բարեփոխումների մեջ:

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ընդգծել է, որ անհրաժեշտության դեպքում աջակցում է եվրոպական պայմանագրերի փոփոխմանը։

AFP-ն հայտնել է, որ նամակը ստորագրել են Չեխիան, Սլովենիան և Բալթյան երեք երկրներ, այդ թվում՝ Էստոնիան, Լատվիան և Լիտվան։