ՆԱՏՕ-ն աջակցում է Իրաքում և Սիրիայում գտնվող ահաբեկչական խմբավորումներին
«Իրաքի և Սիրիայի ահաբեկչական խմբավորումները, անկախ նրանից թե ինչ անուն են կրում, կապված են ՆԱՏՕ-ի, Թուրքիայի և Պարսից ծոցի որոշ երկրների հետ», - ասել է սիրիացի փորձագետ Սաիդ Ֆարս ալ-Սաիդը:
Շաբաթ օրը «Ալ-Մաալումե» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ սիրիացի փորձագետն ասել է, որ ահաբեկչական խմբավորումների անունները փոխելը չի փոխի նրանց ահաբեկչական բնույթը: Ահաբեկչական «Ջեբհաթ ալ-Նուսրա» խմբավորման անվանումը «Ջեբհաթ ալ-Թահրիր ալ-Շամ»-ի փոխելը չի փոխում դրա ահաբեկչական բնույթը:
Ալ-Սաիդը հավելել է, որ Հալեպի արևմտյան արվարձանում ժողովրդական դիմադրությանը պատկանող ավտոբուսի թիրախավորումն ապացուցում է, որ ահաբեկչական խմբավորումներին աջակցում են Թուրքիան և արաբական որոշ երկրներ:
Սիրիացի փորձագետն ասել է, որ ՆԱՏՕ-ն ֆինանսավորում և աջակցում է ահաբեկչական խմբավորումներին Իրաքում և Սիրիայում։