Ամերիկացի օկուպանտները գողացել են սիրիական նավթի 70 տանկեր
Սիրիական աղբյուրները հայտնում են երկրի հյուսիս-արևելքում ամերիկյան զինվորականների կողմից նավթի հանքերից արդյունահանվող նավթ տեղափոխող 70 տանկեր Իրաք տեղափոխելու մասին:
Սիրիայի մեկ տասնամյակ շարունակվող պատերազմի ընթացքում, ԱՄՆ-ն աջակցել է սիրիական ՂԱՍԴ ուժերին և ահաբեկչության ու ԻԼԻՊ-ի դեմ պայքարի պատրվակով, գրավել երկրի նավթով հարուստ շրջանները: Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հստակ հայտարարել է, որ Սիրիայում ԱՄՆ ռազմական ներկայությունը պայմանավորված է նավթահորերի առկայությամբ:
ՍԱՆԱ լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ըստ այդ աղբյուրների՝ ԱՄՆ բանակի կողմից գողացված վառելիքի տանկերի հետ միասին, Ալ-Վալիդ անցակետով Իրաք են մտել ռազմական տեխնիկա տեղափոխող 15 բեռնատարներ։
Վալիդ անցակետը կառուցվել է ամերիկյան զինվորականների կողմից և Իրաքի ու Սիրիայի կառավարություններն այն անօրինական են համարում:
Սիրիայի նավթի նախարարության նոր տվյալների համաձայն՝ արևելյան շրջաններում ամերիկյան օկուպացիոն ուժերը և վարձկաններն օրական գողանում են 70 հազար բարել սիրիական նավթ։