Մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը
Մայիս 16, 2016 19:57 Asia/Tehran
Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ մեկնարկել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը:
Ավելի վաղ ՀՀ Նախագահը հանդիպել է Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Վիեննայում է: Նա մասնակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների նախաձեռնությամբ նախատեսված են մի շարք աշխատանքային հանդիպումների:
Պիտակ