ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Հեզբոլլահի նկատմամբ
(last modified Fri, 20 May 2022 03:56:46 GMT )
Մայիս 20, 2022 08:26 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Հեզբոլլահի նկատմամբ

ԱՄՆ ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վերահսկման գրասենյակը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Հեզբոլլահի նկատմամբ նոր պատժամիջոցներ են կիրառվել:

Լիբանանի Հեզբոլլահը, որպես Դիմադրության ճակատի առանցքային անդամ, կարևոր դերակատարություն ունի ամերիկյան-սիոնիստական ​​դավադրություններին ու գործողություններին դիմակայելու գործում:

Ֆինանսների նախարարության հայտարարության մեջ ասվում է. «Ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկման գրասենյակը պատժամիջոցների ցանկում է ներառել լիբանանցի գործարար և Հեզբոլլահի ֆինանսականբ միջոցների պատասխանատու Ահմադ Ջալալ Ռազի Աբդուլլահի, նրա հինգ օգնականների և Լիբանանում ու Իրաքում գործող ութ ընկերությունների անունները»:

Միացյալ Նահանգները պատժամիջոցների ցանկում ներառել է նաև նաև մի քանի լիբանանյան բանկերի և գործիչների անունները՝ «Հեզբոլլահի հետ կապերի» համար:

Հարկ է նշել, որ Հեզբոլլահը Լիբանանի կարևոր կուսակցություններից է:

Հեզբոլլահը կարևոր դեր է խաղացել Լիբանանում խաղաղության և կայունության պահպանման և տարածաշրջանում ահաբեկչական ու ծայրահեղական խմբավորումների դեմ պայքարի հարցում: