Հունաստանի ափերին բռնագրավվել է Իրանի դրոշով լողացող նավի բեռը
https://parstoday.ir/hy/news/world-i173066-Հունաստանի_ափերին_բռնագրավվել_է_Իրանի_դրոշով_լողացող_նավի_բեռը
Արձագանքելով Հունաստանի կողմից Իրանի բեռնատար նավի բեռի բռնագրավմանն ԻԻՀ նավահանգիստների և ծովային կազմակերպությունը հայտարարել է. «Հունաստանի կառավարությունը պետք է անհապաղ կատարի իր միջազգային պարտավորությունները»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 26, 2022 08:04 Asia/Tehran
  • Հունաստանի ափերին բռնագրավվել է Իրանի դրոշով լողացող նավի բեռը

Արձագանքելով Հունաստանի կողմից Իրանի բեռնատար նավի բեռի բռնագրավմանն ԻԻՀ նավահանգիստների և ծովային կազմակերպությունը հայտարարել է. «Հունաստանի կառավարությունը պետք է անհապաղ կատարի իր միջազգային պարտավորությունները»:

Հայտարարության մեջ ասված է. «Հունաստանի ափերի մոտ կանգնեցվել է Իրանի դրոշով լողացող նավը և դատարանի որոշմամբ ու ԱՄՆ-ի հետ համակարգմամբ, դրա բեռն առգրավվել է այն պայմաններում, երբ նավը Հունաստանի ափերին է մոտեցել անձնակազմի ու նավի անվտանգությունն ապահովելու նպատակով: Սակայն նավի անձնակազմին ոչ միայն որևէ տեսակի օգնություն չի ցուցաբերվել, այլ այն բեռնաթափվել է, ինչը ծովահենության վառ օրինակ է»:

Իրանի նավահանգիստների և ծովային կազմակերպության հայտարարության մեջ ասված է. «Թեև Հունաստանի կառավարությունն ընդունել է միջազգային պարտավորություններ և որպես Միջազգային ծովային կազմակերպության (IMO) անդամ,  պարտավորություն ունի Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության նկատմամբ, դիմել է նման քայլի, չնայած պետք է նավը տեղափոխեր անվտանգ վայր»: