Չավուշօղլուն Հունաստանին զգուշացրել է օտարերկրյա ուժերին ռազմաբազա տրամադրելու կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i173176-Չավուշօղլուն_Հունաստանին_զգուշացրել_է_օտարերկրյա_ուժերին_ռազմաբազա_տրամադրելու_կապակցությամբ
Թուրքիայի արտգործնախարարը նախազգուշացրել է Հունաստանին՝ Էգեյան ծովի կղզիներում զենքի տեղակայման և այդ երկրի սահմանների մոտ օտարերկրյա ուժերին ռազմաբազա տրամադրելու կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 27, 2022 11:59 Asia/Tehran
  • Չավուշօղլուն Հունաստանին զգուշացրել է օտարերկրյա ուժերին ռազմաբազա տրամադրելու կապակցությամբ

Թուրքիայի արտգործնախարարը նախազգուշացրել է Հունաստանին՝ Էգեյան ծովի կղզիներում զենքի տեղակայման և այդ երկրի սահմանների մոտ օտարերկրյա ուժերին ռազմաբազա տրամադրելու կապակցությամբ:

Թել Ավիվից վերադառնալուց հետո, Չավուշօղլուն լրագրողներին ասել է. «Էգեյան կղզիներում Հունաստանի գործողությունները հակասում են միջազգային իրավունքին»։

Նա հավելել է. «Եթե ​​Աթենքը չկատարի գոյություն ունեցող պայմանավորվածությունները, խնդիրը կմտնի այլ փուլ»:

Չավուշօղլուն անդրադարձել է նաև ամերիկյան ուժերին ռազմաբազա հանձնելու հարցին, նշելով. «Հունաստանի այդ քայլը մեր ուշադրությունցի դուրս չէ»:

Թուրքիայի և Հունաստանի միջև լարվածությունը ժամանակ առ ժամանակ սրվում է թուրքական կողմի ռազմածովային և օդային գործողությունների, ինչպես նաև հույն պաշտոնյաների հայտարարությունների հետևանքով: Հունական կործանիչները  բազմիցս որսացել են այդ երկրի օդային տարածքը խախտած թուրքական ռազմական ինքնաթիռները: