Հայտնի են Կաննի 75-րդ կինոփառատոնի հաղթողների անունները
https://parstoday.ir/hy/news/world-i173342-Հայտնի_են_Կաննի_75_րդ_կինոփառատոնի_հաղթողների_անունները
Հայտնի են Կաննի 75-րդ կինոփառատոնի հաղթողների անունները։ Այսպես, գլխավոր մրցանակին է արժանացել ռեժիսոր Ռուբեն Էսթլունդի «Վշտի եռանկյունին» ֆիլմը, տեղեկանում ենք փառատոնի թվիթերյան էջից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 29, 2022 08:40 Asia/Tehran
  • Հայտնի են Կաննի 75-րդ կինոփառատոնի հաղթողների անունները

Հայտնի են Կաննի 75-րդ կինոփառատոնի հաղթողների անունները։ Այսպես, գլխավոր մրցանակին է արժանացել ռեժիսոր Ռուբեն Էսթլունդի «Վշտի եռանկյունին» ֆիլմը, տեղեկանում ենք փառատոնի թվիթերյան էջից։

«Գրան պրի» են ստացել Լուկաս Դոնտի «Մոտ» և Կլեր Դենի «Աստղերը կեսօրին» ֆիլմերը։

Ժյուրիի մրցանակին է արժանացել 2 ֆիլմ` Եժի Սկոլիմովսկու «Իա» և Շառլոտա Վանդերմերսի ու Ֆելիքս վան Գրենինգենի «Ութ լեռները»։

Լավագույն ռեժիսոր անվանակարգում հաղթող է ճանաչվել Պակ Չխան Ուկն իր «Հեռանալու որոշումը» ֆիլմով։

Լավագույն դերասանուհի է ճանաչվել իրանցի Հարա Ամիր Էբրահիմը («Սուրբ սարդը»), լավագույն դերասան՝ Սոն Կան Հոն («Միջնորդ»)։

Լավագույն սցենարի հեղինակն է Թարիք Սալեհը («Տղան երկնքից»)։

Կաննի 75-րդ կինոփառատոնն անցկացվել է մայիսի 17-ից 28-ը։