Ռուսաստանը քննադատել է լրատվամիջոցներին Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի զեկույցի հրապարակման կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i173474-Ռուսաստանը_քննադատել_է_լրատվամիջոցներին_Իրանի_վերաբերյալ_ՄԱԳԱՏԷ_ի_զեկույցի_հրապարակման_կապակցությամբ
Իրանի մասին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նոր զեկույցի հրապարակումը արևմտյան լրատվամիջոցներում՝ Reuters-ի գլխավորությամբ, սուր քննադատության է ենթարկվել Վիեննայի բանակցություններում Ռուսաստանի ներկայացուցչի կողմից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 31, 2022 07:10 Asia/Tehran
  • Ռուսաստանը քննադատել է լրատվամիջոցներին Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի զեկույցի հրապարակման կապակցությամբ

Իրանի մասին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նոր զեկույցի հրապարակումը արևմտյան լրատվամիջոցներում՝ Reuters-ի գլխավորությամբ, սուր քննադատության է ենթարկվել Վիեննայի բանակցություններում Ռուսաստանի ներկայացուցչի կողմից։

Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը քննադատել է լրատվամիջոցների կողմից Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի զեկույցի վերահրապարակումը, նշելով, որ Կառավարիչների խորհրդի նիստից առաջ, այդ քայլը սին ենթադրությունների պատճառ է դառնալու:

Ուլյանովն ավելի վաղ Բայդենի կառավարությանը կոչ էր արել ավելի կառուցողական և պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերել Վիեննայի բանակցություններին: Ուլյանովը նշել է, որ  Բայդենի վարչակազմը ցանկանում է պահպանել Իրանի դեմ Թրամփի սահմանած որոշ պատժամիջոցները:

Reuters-ի փոխանցմամբ, Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը երկուշաբթի օրն իր զեկույցում պնդել է, որ Իրանում հարստացված ուրանը 18 անգամ գերազանցել է ՀԳՀԾ-ում սահմանված չափը:

Վիեննայում միջազգային կազմակերպություններում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ​​ներկայացուցչության ղեկավար Մոհամմադ Ռեզա Ղայեբին, արձագանքելով զեկույցին, ասել է, որ Գրոսիի զեկույցը չի արտացոլում Իրանի լայնածավալ համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ։