Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է
https://parstoday.ir/hy/news/world-i173586-Հունիսի_1_ը_Երեխաների_պաշտպանության_միջազգային_օրն_է
Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Այն սահմանվել է 1925թ.` Ժնևում երեխաների պաշտպանությանը նվիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 01, 2022 13:44 Asia/Tehran
  • Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է

Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Այն սահմանվել է 1925թ.` Ժնևում երեխաների պաշտպանությանը նվիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում:

Պատմությունը չի նշում, թե ինչու է որոշվել այս տոնը նշել հենց հունիսի 1-ին: Ըստ վարկածներից մեկի՝ 1925թ. Չինաստանի գլխավոր հյուպատոսը Սան ֆրանցիսկոյում հավաքել է մի խումբ որբ երեխաների և նրանաց համար կազմակերպել փառատոն՝ «Դուան – ու ցզե» («Դինոզավրեր և նավակներ») անվանումով: Այս փառատոնը տեղի է ունեցել հենց հունիսի 1-ին: Հետաքրքիր զուգադիպությամբ այս օրը նաև համընկնում է Ժնևում տեղի ունեցած մանկական համաժողովի հետ:

1949թ. Փարիզում տեղի ունեցած կոնգրեսին Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը որոշում է ընդունել Երեխաների պաշտպանության օր անցկացնելու վերաբերյալ: Մեկ տարի անց՝ 1950թ., հունիսի 1-ն առաջին անգամ նշվել է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր:

Երեխաների պաշտպանության միջազգային օրն ունի իր դրոշը, որի կանաչ գույնը խորհրդանշում է աճ, ներդաշնակություն, թարմություն, պտղաբերություն և հարստություն: Կարմիր, կապույտ, դեղին, սև և սպիտակ պատկերները խորհրդանշում են բազմազանություն և հանդուրժողականություն: Ճիշտ կենտրոնում գտնվող երկրագնդի պատկերը խորհրդանշում է երկրային տունը և այնտեղ եղած բոլոր բարիքները, որ Աստված շնորհել է մարդկանց` իրար հետ կիսելու և միմյանց հարգելու համար:

Հունիսի 1-ին հանրապետության տարբեր մարզերում և մայրաքաղաք Երևանում կազմակերպվում են բազմաթիվ միջոցառումներ: