Թուրքիան այլեւս Հունաստանի հետ երկկողմ բանակցություններ չի վարի. Էրդողան
https://parstoday.ir/hy/news/world-i173618-Թուրքիան_այլեւս_Հունաստանի_հետ_երկկողմ_բանակցություններ_չի_վարի._Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայում իշխող Արդարություն և Զարգացում ԱԶԿ խորհրդարանական խմբակցության նիստի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան այլեւս երկկողմ բանակցություններ չի վարի Հունաստանի հետ:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հունիս 01, 2022 13:24 Asia/Tehran
  • Թուրքիան այլեւս Հունաստանի հետ երկկողմ բանակցություններ չի վարի. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայում իշխող Արդարություն և Զարգացում ԱԶԿ խորհրդարանական խմբակցության նիստի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան այլեւս երկկողմ բանակցություններ չի վարի Հունաստանի հետ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Էրդողնը նշել է, որ Թուրքիան չեղարկել է Հունաստանի հետ Բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի համաձայնագիրը։ Նա հորդորել է Հունաստանին «դասեր քաղել պատմությունից և չփորձել խաղալ Թուրքիայի շահերի վրա»։

«Դուք պատմությունից դասեր չեք քաղում, մի փորձեք խաղալ Թուրքիայի հետ, այլապես կհոգնեք և կմնաք ճանապարհին: Մենք այլևս երկկողմ բանակցություններ չենք ունենա նրանց հետ», - ասել է նա:

armenpress.am