Աշխարհը պարենային ճգնաժամի շեմին է․ Պեսկով
https://parstoday.ir/hy/news/world-i173634-Աշխարհը_պարենային_ճգնաժամի_շեմին_է_Պեսկով
Հացահատիկի հետ կապված իրավիճակը օրակարգում է, աշխարհը պարենային ճգնաժամի շեմին է՝ կապված Կիևի գործողությունների հետ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 01, 2022 14:36 Asia/Tehran
  • Աշխարհը պարենային ճգնաժամի շեմին է․ Պեսկով

Հացահատիկի հետ կապված իրավիճակը օրակարգում է, աշխարհը պարենային ճգնաժամի շեմին է՝ կապված Կիևի գործողությունների հետ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

«Մենք շատ խորը պարենային ճգնաժամի շեմին ենք, որը կապված է աշխարհի հիմնական մատակարարներից մեկի՝ մեր դեմ բացարձակապես անօրինական սահմանափակումների ներդրման հետ, ինչպես նաև՝ Ուկրաինայի իշխանությունների գործողությունների հետ, որոնք ականապատել են Սևծովյան նավահանգիստները և այնտեղից ցորեն չեն առաքում»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով ծովային ճանապարհով հացահատիկի մատակարարման հետ կապված խնդիրների մասին հարցին։

Նրա խոսքով, ռուսական կողմը պատրաստ կլինի աջակցել հացահատիկով բեռնված նավերին միջազգային ջրեր ուղեկցելու հարցում, այստեղ ռուսական կողմից որևէ խոչընդոտ չկա։

«Թուրքական կողմը և մյուս կողմերը մանրամասն բացատրություն ստացան նախագահ Պուտինից, և, փաստորեն բոլոր պետությունների և կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշը, ստացան Պուտինի ուղղակի մանրամասն բացատրությունը, որ Ռուսաստանը չի խոչընդոտում»,- նշել է նա՝ հավելելով, որ եթե  Ուկրաինան նավահանգիստների մաքրի և անվտանգ ծովային նավարկության համար պայմաններ ապահովի, ապա Ռուսաստանը պատրաստ կլինի աջակցել միջազգային նավերին, որոնք բեռնված կլինեն ցորենով։

panorama.am