ԱՊՀ երկրները հայտարարել են խաղաղության ապահովման համար դիրքորոշումների համախմբման մասին
https://parstoday.ir/hy/news/world-i173688-ԱՊՀ_երկրները_հայտարարել_են_խաղաղության_ապահովման_համար_դիրքորոշումների_համախմբման_մասին
ԱՊՀ երկրները զինաթափման հարցերով համատեղ խորհրդատվական հանձնաժողովի նիստում հաստատել են իրենց պատրաստակամությունը համակարգելու գործողությունները կայուն խաղաղության ապահովման և միջազգային անվտանգության ամրապնդման համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 02, 2022 13:55 Asia/Tehran
  • ԱՊՀ երկրները հայտարարել են խաղաղության ապահովման համար դիրքորոշումների համախմբման մասին

ԱՊՀ երկրները զինաթափման հարցերով համատեղ խորհրդատվական հանձնաժողովի նիստում հաստատել են իրենց պատրաստակամությունը համակարգելու գործողությունները կայուն խաղաղության ապահովման և միջազգային անվտանգության ամրապնդման համար։

Այս մասին հաղորդում է ԱՊՀ գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունը։Նշվում է, որ Ռուսաստանի Դաշնության առաջարկությամբ հունիսի 1-ին Մինսկում կայացել է զինաթափման հարցերով համատեղ խորհրդատվական հանձնաժողովի նիստը։ Նիստին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչները։

«Կայացել է մտքերի փոխանակում անվտանգության երաշխիքների հարցի շուրջ։ Հաստատվել է ԱՊՀ անդամ երկրների պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատանքը համատեղ հանձնաժողովի շրջանակներում՝ համակարգելու իրենց գործողությունները և ամրապնդելու դիրքորոշումները՝ կայուն խաղաղության ապահովման և միջազգային անվտանգության ամրապնդման համար» - ասվում է զեկույցում։Զինաթափման հարցերով համատեղ խորհրդատվական հանձնաժողովի հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել դեկտեմբերին Մոսկվայում։