Եվրամիությունը չպետք է մասնակցի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը․ Արտակ Բեգլարյան
https://parstoday.ir/hy/news/world-i173730-Եվրամիությունը_չպետք_է_մասնակցի_ղարաբաղյան_հակամարտության_կարգավորմանը_Արտակ_Բեգլարյան
Եվրամիությունը չպետք է մասնակցի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 03, 2022 08:21 Asia/Tehran
  •  Եվրամիությունը չպետք է մասնակցի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը․ Արտակ Բեգլարյան

Եվրամիությունը չպետք է մասնակցի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը։

«Հաշվի առնելով Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը եւ ռուսական խաղաղապահ առաքելության արդյունավետ դերը՝ մենք կարծում ենք, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը չպետք է բանակցությունների առարկա դառնա Եվրամիության համար»,- ասել է Բեգլարյանը։

Նա ընդգծել է, որ երկխոսությունն անհրաժեշտ է, սակայն այն չպետք է դառնա «Ռուսաստանի եւ Արեւմուտքի ներկայիս բարդ հարաբերությունների մաս»։ Խնդիրը լուծելու համար արդեն կա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջազգայնորեն ճանաչված ձեւաչափը, որոնք պատասխանատվություն են կրում հակամարտության կարգավորման համար։

news.am