Արցախի պետնախարարը խոսել է ռուս խաղաղապահների թվաքանակն ավելացնելու անհրաժեշտության մասին
https://parstoday.ir/hy/news/world-i173736-Արցախի_պետնախարարը_խոսել_է_ռուս_խաղաղապահների_թվաքանակն_ավելացնելու_անհրաժեշտության_մասին
Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ կոնտինգենտի թվաքանակը պետք է ավելացվի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 03, 2022 08:35 Asia/Tehran
  • Արցախի պետնախարարը խոսել է ռուս խաղաղապահների թվաքանակն ավելացնելու անհրաժեշտության մասին

Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ կոնտինգենտի թվաքանակը պետք է ավելացվի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:

«Մենք կարծում ենք, որ ռուս խաղաղապահների թիվն անհրաժեշտ է ավելացնել ու ընդլայնել նրանց լիազորությունները»,- ասել է Բեգլարյանը՝ պատճառաբանելով այն փաստով, որ ղարաբաղյան վերջին պատերազմից հետո շփման գիծը երկարել է գրեթե 2.5 անգամ:

Արցախի պետնախարարը նաև մեղադրել է Ադրբեջանին սահմանային միջադեպեր հրահրելու մեջ:

armenpress.am