Շաֆաթ ճամբարում բախում է տեղի ունեցել պաղեստինցիների և սիոնիստ զինվորների միջև
Al-Qastal լրատվական կայքը հաղորդում է, որ բռնագրավված Երուսաղեմի Շաֆաթ ճամբարում բախում է տեղի ունեցել պաղեստինցիների և Սիոնիստական օկուպանտ ռեժիմի զինվորների միջև:
Միևնույն ժամանակ, «Ալ-Ջազիրա Ալ-Մուբաշեր» հեռուստաընկերությունը հաղորդել է, որ Հորդանան գետի Արևմտյան ափին գտնվող Ռամոլլահ քաղաքի հարյուրավոր բնակիչներ բողոքի ցույց են անցկացրել իսրայելցի օկուպանտների կողմից 100 պաղեստինցի նահատակների մարմինները հանձնելուց հրաժարվելու դեմ:
Ցուցարարները հայտարարել են, որ օկուպանտները չեն խնայել անգամ պաղեստինցի նահատակների մարմինները և թույլ չեն տվել նրանց ընտանիքներին կազմակերպել իրենց հարազատների հուղարկավորությունը: Ցուցարարները կրել են պաղեստինցի նահատակներից մի քանիսի նկարները:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio