Ղազախստանի Սահմանադրության փոփոխությունների օգտին քվեարկել է քաղաքացիների 77,18 տոկոսը
https://parstoday.ir/hy/news/world-i173960-Ղազախստանի_Սահմանադրության_փոփոխությունների_օգտին_քվեարկել_է_քաղաքացիների_77_18_տոկոսը
Ղազախստանի Սահմանադրության փոփոխություններին կողմ է եղել քաղաքացիների 77,18 տոկոսը։ Այս մասին են վկայում հանրաքվեի Կենտրոնական հանձնաժողովի տվյալները, որոնք հայտարարվել են երկուշաբթի։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 06, 2022 08:25 Asia/Tehran
  • Ղազախստանի Սահմանադրության փոփոխությունների օգտին քվեարկել է քաղաքացիների 77,18 տոկոսը

Ղազախստանի Սահմանադրության փոփոխություններին կողմ է եղել քաղաքացիների 77,18 տոկոսը։ Այս մասին են վկայում հանրաքվեի Կենտրոնական հանձնաժողովի տվյալները, որոնք հայտարարվել են երկուշաբթի։

Հանձնաժողովի տվյալներով՝ հանրաքվեին մասնակցությունը կազմել է 68,06 տոկոս։

Հանձնաժողովը նաեւ տեղեկացրել է, որ բոլոր շրջանների հաշվարկով փոփոխությունների օգտին քվեարկողների ամենամեծ տոկոսը եղել է Ակմոլինսկի շրջանում (81,98 տոկոս), ամենաքիչը՝ Ալմաթիում, որտեղ հանրաքվեին մասնակցությունը կազմել է 65,22 տոկոս։

Կիրակի Ղազախստանում տեղի է ունեցել Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե։ Փոփոխությունների համաձայն՝ կրճատվում են պետության ղեկավարի լիազորությունները, զգալիորեն ուժեղանում է խորհրդարանի եւ տեղական ներկայացուցչական մարմինների դերը, համակարգայնորեն ամրապնդվում է իրավապաշտպան ոլորտը, վերստեղծվում է Սահմանադրական դատարանը, արձանագրվում է մահապատժի վերջնական չեղարկումը եւ հանվում են երկրի առաջին ղեկավար Նուրսուլթան Նազարբաեւի կարգավիճակի մասին դրույթները։

Հանրաքվեն համարվել է կայացած, քանի որ մասնակցությունը գերազանցել է 50 տոկոսի շեմը։ Հիմնական օրենքի փոփոխությունները համարվում են ընդունված, եթե դրանց օգտին քվեարկել է քաղաքացիների կեսից ավելին Ղազախստանի 17 սուբյեկտներից առնվազն 12-ում (17 մարզ եւ հանրապետական նշանակության երեք քաղաք՝ Նուր Սուլթան, Ալմաթի եւ Շիմքենդ)։

https://news.am/arm/news/705803.html

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio