Չավուշօղլուն Լավրովի հետ բանակցություններն արդյունավետ է անվանել
Անկարայում այսօր տեղի են ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Մևլութ Շավուշօղլուի բանակցությունները։ Բանակցությունների հիմնական թեման Ուկրաինայի իրավիճակն է։
Հանդիպումից հետո Չավուշօղլուն հայտարարել է, որ Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայի իրավիճակը, բանակցություններն արդյունավետ են անցել։ Նա նաև նշել է, որ քննարկել են Սիրայում իրավիճակը՝ նշելով, որ տարածաշրջանում իրավիճակը լարված է
Ինչ վերաբերում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին Անկարայի չմիանալուն, ապա Չավուշօղլուն նշել է, որ պատժամիջոցներին կարող է անհանգստացնել Ուկրաինային, սակայն Թուրքիայի քաղաքականությունը հավասարակշռված է և օբյեկտիվ։«Մեր դիրքորոշումը, չմիանալը պատժամիջոցներին, կարող է անհանգստություն առաջացնել, այդ թվում՝ Ուկրաինայում: Սակայն պետք է ընդունել, որ Թուրքիայի դիրքորոշումը հավասարակշռված է և օբյեկտիվ»,- ասել է Չավուշօղլուն Անկարայում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ մամուլի ասուլիսում։Նրա խոսքով՝ Թուրքիան իր քաղաքականությունը որոշում է «անկախ ուրիշների կարծիքից»։
araratnews.am