Չավուշօղլուն Լավրովի հետ բանակցություններն արդյունավետ է անվանել
https://parstoday.ir/hy/news/world-i174192-Չավուշօղլուն_Լավրովի_հետ_բանակցություններն_արդյունավետ_է_անվանել
Անկարայում այսօր տեղի են ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Մևլութ Շավուշօղլուի բանակցությունները։ Բանակցությունների հիմնական թեման Ուկրաինայի իրավիճակն է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 08, 2022 14:37 Asia/Tehran
  • Չավուշօղլուն Լավրովի հետ բանակցություններն արդյունավետ է անվանել

Անկարայում այսօր տեղի են ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Մևլութ Շավուշօղլուի բանակցությունները։ Բանակցությունների հիմնական թեման Ուկրաինայի իրավիճակն է։

Հանդիպումից հետո Չավուշօղլուն հայտարարել է, որ Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայի իրավիճակը, բանակցություններն արդյունավետ են անցել։ Նա նաև նշել է, որ քննարկել են Սիրայում իրավիճակը՝ նշելով, որ տարածաշրջանում իրավիճակը լարված է

Ինչ վերաբերում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին Անկարայի չմիանալուն, ապա Չավուշօղլուն նշել է, որ պատժամիջոցներին կարող է անհանգստացնել Ուկրաինային, սակայն Թուրքիայի քաղաքականությունը հավասարակշռված է և օբյեկտիվ։«Մեր դիրքորոշումը, չմիանալը պատժամիջոցներին, կարող է անհանգստություն առաջացնել, այդ թվում՝ Ուկրաինայում: Սակայն պետք է ընդունել, որ Թուրքիայի դիրքորոշումը հավասարակշռված է և օբյեկտիվ»,- ասել է Չավուշօղլուն Անկարայում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ մամուլի ասուլիսում։Նրա խոսքով՝ Թուրքիան իր քաղաքականությունը որոշում է «անկախ ուրիշների կարծիքից»։

araratnews.am