Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Լավրովի՝ Փառուխի վերաբերյալ Երևանում արած հայտարարությանը
https://parstoday.ir/hy/news/world-i174278-Ադրբեջանի_ԱԳՆ_ն_արձագանքել_է_Լավրովի_Փառուխի_վերաբերյալ_Երևանում_արած_հայտարարությանը
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան աշխատանքային այցի ընթացքում մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցրած հայտարարությանն առ այն, որ Արցախի Փառուխ գյուղի հետ կապված իրավիճակը դիտարկվելու է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման համատեքստում, գրում է minval.az-ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 09, 2022 14:42 Asia/Tehran
  •    Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Լավրովի՝ Փառուխի վերաբերյալ Երևանում արած հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան աշխատանքային այցի ընթացքում մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցրած հայտարարությանն առ այն, որ Արցախի Փառուխ գյուղի հետ կապված իրավիճակը դիտարկվելու է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման համատեքստում, գրում է minval.az-ը։

Ասուլիսի շրջանակում Լավրովը, անդրադառնալով Արցախին, ասել էր, որ Փառուխ գյուղի շուրջ ստեղծված իրավիճակը առաջնահերթություն է ռուս զինվորականների համար: Լավրովի խոսքով՝ այնտեղ արդեն կան որոշակի արդյունքներ իրավիճակի ապաէսկալացման տեսակյունից:

«Եվ մենք ունենք գիտակցումն առ այն, որ սահմանազատման հարցով արդեն սկսվող առարկայական աշխատանքի շրջանակում այս հարցերը կքննարկվեն ու անպայման կլուծվեն», - ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

«Ադրբեջանի և Հայաստանի կողմից ստեղծված սահմանազատման հանձնաժողովների գործունեությունը, ինչպես նախկինում նախատեսված էր, հետապնդում է երկու երկրների պետական սահմանի սահմանազատման նպատակ։ Այս գործընթացի շրջանակներում չի նախատեսվում դիտարկել ադրբեջանա-հայկական պետական սահմանից դուրս որևէ հարց, այդ թվում՝ Ադրբեջանում ռուսական խաղաղապահ զորակազմի ժամանակավոր տեղակայման տարածքների հետ կապված»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

tert.am