Վենեսուելայի նախագահը ժամանել է Թեհրան
(last modified Fri, 10 Jun 2022 13:28:44 GMT )
Հունիս 10, 2022 17:58 Asia/Tehran
  • Վենեսուելայի նախագահը ժամանել է Թեհրան

Գլխավորելով քաղաքական-տնտեսական պատվիրակության Վենեսուելայի նախագահը ժամանել է Թեհրան՝ հանդիպելու ԻԻՀ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի երկօրյա այցը Իրան տեղի է ունենում իրանցի գործընկեր Սեյեդ Էբրահիմ Ռաիսիի պաշտոնական հրավերով։

Սաադաբադի համալիրում պաշտոնական դիմավորումը, Իրանի նախագահի հետ հանդիպումը, Իրանի և Վենեսուելայի պատվիրակությունների համատեղ հանդիպումը ներառված են  Մադուրոյի ացի ծրագրրում:

Երկու երկրները ներկայումս գտնվում են ԱՄՆ միակողմանի պատժամիջոցների տակ և ընդհանուր մոտեցում ունեն այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են բազմակողմանիության պաշտպանությունը, ԱՄՆ անօրինական և միակողմանի գործողություններին հակազդելու անհրաժեշտությունը, միջուկային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու Իրանի օրինական իրավունքը և Պաղեստինի ժողովրդի իրավունքների ճանաչումը: