Մադուրո. Իրանն ու Վենեսուելան նոր համաշխարհային համակարգի ռահիվրաներն են
https://parstoday.ir/hy/news/world-i174372-Մադուրո._Իրանն_ու_Վենեսուելան_նոր_համաշխարհային_համակարգի_ռահիվրաներն_են
Նշելով, որ գաղութատիրության, իմպերիալիզմի ու ռասիզմի դեմ պայքարում Իարնն ու Վենեսուելան ընդհանոր տեսակետներ ունեն, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն նշել է. «Իրանն ու Վենեսուելան նոր համաշխարհային համակարգի ռահիվրաներն են»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 11, 2022 08:41 Asia/Tehran

Նշելով, որ գաղութատիրության, իմպերիալիզմի ու ռասիզմի դեմ պայքարում Իարնն ու Վենեսուելան ընդհանոր տեսակետներ ունեն, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն նշել է. «Իրանն ու Վենեսուելան նոր համաշխարհային համակարգի ռահիվրաներն են»:

Hispan TV-ին տված հարցազրույցում, Նիկոլաս Մադուրոն հավելել է. «Իրանն ու Վենեսուելան ունեն հեղափոխական անցյալ և վերջին ատսնամյակների ընթացքում ունեցել են բարեկամական հարաբերություններ: Երկու երկրների հարաբերություններում սկսվելու է նոր դարաշրջան»:

Նա նշել է, որ առաջիկայում նախատեսվում է ուղիղ չվերթներ իրականացնել Իրանի ու Վենեսուելայի միջև:

Ուրբաթ  օրը, գլխավորելով քաղաքատնտեսական բարձրաստիճան պատվիրակություն, Նիկոլաս Մադուրոն այցելել է Թեհրան:

Երեկ նա հյուրընկավել է Hispan TV հեռուստաընկերությունում և ծանոթացել իսպանալեզու լրատվական ցանցի գործունեությանը:

Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ երկու երկրների նախագահների և բարձրաստիճան պատվիրակությունների միջև: