ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ Եվրահանձնաժողովն իր դիրքորոշումը կհայտնի հաջորդ շաբաթ
https://parstoday.ir/hy/news/world-i174450-ԵՄ_ին_Ուկրաինայի_անդամակցության_վերաբերյալ_Եվրահանձնաժողովն_իր_դիրքորոշումը_կհայտնի_հաջորդ_շաբաթ
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովը մինչև հաջորդ շաբաթվա վերջում կհստակեցնի այն, թե արդյոք Ուկրաինան պետք է լինի ԵՄ անդամակցության թեկնածու:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 12, 2022 06:27 Asia/Tehran
  • ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ Եվրահանձնաժողովն իր դիրքորոշումը կհայտնի հաջորդ շաբաթ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովը մինչև հաջորդ շաբաթվա վերջում կհստակեցնի այն, թե արդյոք Ուկրաինան պետք է լինի ԵՄ անդամակցության թեկնածու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ԵՀ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

Ավելի վաղ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ժամանել էր Ուկրաինա՝ քննարկելու ԵՄ-ին անդամակցելու Կիևի դիմումը։

«Ինչպես գիտեք, հանձնաժողովը ներկայումս պատրաստում է, այսպես կոչված, փորձագիտական եզրակացության առաջարկությունները ԵՄ անդամ երկրների համար, մենք օր ու գիշեր աշխատում ենք այդ գնահատման վրա: Այսպիսով, այսօրվա քննարկումները մեզ թույլ կտան ավարտին հասցնել մեր գնահատականը մինչև հաջորդ շաբաթվա վերջ»,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Կիևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

https://armenpress.am/arm/news/1085765.html

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio