Euronews-ը ներկայացրել է Ղարաբաղի խնդրի լուծման հայկական տեսլականը
https://parstoday.ir/hy/news/world-i17461-euronews_ը_ներկայացրել_է_Ղարաբաղի_խնդրի_լուծման_հայկական_տեսլականը
Հրադադարի համաձայնագրի ստորագրումից ավելի քան 20 տարի է անցել, բայց շարունակվող հակամարտությունը դեռ կործանում է հազարավոր մարդկանց կյանքեր։ Այս մասին ասված է Euronews-ի կայքում Հայաստանի եվրոպական բարեկամների հրապարակած հոդվածում, որը կոչվում է «Լեռնային Ղարաբաղ. Հայաստանի տեսլականը»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 18, 2016 05:11 Asia/Tehran
  • Euronews-ը ներկայացրել է Ղարաբաղի խնդրի լուծման հայկական տեսլականը

Հրադադարի համաձայնագրի ստորագրումից ավելի քան 20 տարի է անցել, բայց շարունակվող հակամարտությունը դեռ կործանում է հազարավոր մարդկանց կյանքեր։ Այս մասին ասված է Euronews-ի կայքում Հայաստանի եվրոպական բարեկամների հրապարակած հոդվածում, որը կոչվում է «Լեռնային Ղարաբաղ. Հայաստանի տեսլականը»։

Հոդվածում ասվում է, որ պատմական հուշարձանները, որոնք 1000 տարեկան են, խոսում են այդ տարածաշրջանի հայկական ժառանգության մասին։ «Խորհրդային իշխանության առաջին տարիներին Ղարաբաղը միացվել էր Ադրբեջանին որպես ինքնավար մարզ Ստալինի կամայական որոշման պատճառով՝ ուշադրություն չդարձնելով Ղարաբաղի ժողովրդի կամքին եւ պատմությանը։ Լեռնային Ղարաբաղը 1991-ի սեպտեմբերի 2-ին Անկախության հռչակագրով հայտարարեց Ադրբեջանից առանձնանալու իր որոշումը»,- ասված է հոդվածում։

Այդ ընթացակարգը անցել է ԽՍՀՄ սահմանադրական շրջանակների եւ միջազգային իրավունքի սկզբունքները։ 1991-ին Ղարաբաղը հանրաքվե անցկացրեց, որի ընթացքում բնակչության 99 տոկոսը կողմ քվեարկեց անկախությանը։

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ուզում է խաղաղության մեջ ապրել եւ իրականացնել ինքնորոշման իր իրավունքը, իսկ Ադրբեջանը դեմ է այդ անկախությանը եւ ուզում է պատմության ընթացքը հետ շրջել։

Հոդվածում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղը Եվրոպայում ամենաանվտանգ եւ կայուն շրջաններից է։ Ղարաբաղի ժողովուրդը իր քաղաքական կյանքը կազմակերպել է ընտրությունների, ժողովրդավարական ինստիտուտների միջոցով։ Ավելին՝ Freedom House-ը խոստովանել էր, որ Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարական կառավարումը ավելի կայացած է, քան Ադրբեջանում, որը տառապում է իշխող վերնախավի կոռուպցիայից։

«Այսպիսով՝ ԼՂՀ անկախությունը պետք է ճանաչվի ժողովրդի անվտանգության ապահովման հուսալի երաշխիքներ տալու նպատակով։ Նրանք լիովին վաստակել են այդ ճանաչումը։ Ադրբեջանը պետք է ինքը մասնակցի այդ գործընթացին, բայց կառուցողական, այլ ոչ թե ուղղակի արգելափակի գործընթացը։ Ժողովրդավարական ԼՂՀ-ն ճանաչումն ավելի շատ է վաստակել, քան Ադրբեջանը, որը ՄԱԿ, ԵԱՀԿ եւ Եվրոպայի խորհրդի անդամ է»,- ասված է հոդվածում։

Հեղինակները նշում են, որ Ղարաբաղի հարցով որոշումը բարդ է լինելու առաջին հերթին ադրբեջանական վերնախավի համար։ Այդուհանդերձ դա ավելի բարդ չի լինի Ադրբեջանի համար, քան ասենք ֆրանսիացի հայրենասեր նախագահ դե Գոլի համար, որը ճանաչեց Ալժիրի անկախությունը։