Ռուսական գազի անվստահելիության հետեւանքով Եվրոպայում գործարաններ են փակվում
https://parstoday.ir/hy/news/world-i174744-Ռուսական_գազի_անվստահելիության_հետեւանքով_Եվրոպայում_գործարաններ_են_փակվում
Եվրոպական մի շարք գործարաններ փակվել են էներգիայի համաշխարհային գների կտրուկ աճի եւ ռուսական գազի մատակարարումների անվստահելիության հետեւանքով, հայտնում է The Wall Street Journal-ը՝ հավելելով, որ Եվրոպայում գազի գինը երեք անգամ ավելի բարձր է քան Միացյալ Նահանգներում:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 15, 2022 14:16 Asia/Tehran
  • Ռուսական գազի անվստահելիության հետեւանքով Եվրոպայում գործարաններ են փակվում

Եվրոպական մի շարք գործարաններ փակվել են էներգիայի համաշխարհային գների կտրուկ աճի եւ ռուսական գազի մատակարարումների անվստահելիության հետեւանքով, հայտնում է The Wall Street Journal-ը՝ հավելելով, որ Եվրոպայում գազի գինը երեք անգամ ավելի բարձր է քան Միացյալ Նահանգներում:

Էներգիայի բարձր ծախսերը, որոնք մասամբ պայմանավորված են ուկրաինական պատերազմով, դժվարացնում են եվրոպական գործարանների մրցակցությունը այն երկրների հետ, որտեղ էներգակիրների գներն ավելի ցածր են, ինչպես ԱՄՆ-ում:

Այս պահին էներգիայի արժեքը վերջին 13 տարում հասել է առավելագույնի՝ 2022 թվականի ընթացքում բարձրանալով 50 տոկոսով:

Իրենց եվրոպական գործարանները փակում են Էներգատար արդյունաբերությունները, ինչպիսիք են պողպատը, քիմիական նյութերը եւ պարարտանյութերը՝ աճող ծախսերի եւ Ռուսաստանի կողմից մատակարարումների դադարեցման վերաբերյալ մտավախությունների պատճառով:

Հայտնի է, որ եվրոպական արդյունաբերության մեծ մասը կախված է ռուսակա էժան նավթից եւ բնական գազից՝ հատկապես Գերմանիան, որը տարածաշրջանում ամենամեծ տնտեսությունն ունի: Սլաքի մյուս կողմում Ռուսաստանն է, որի խոշորագույն գնորդը Եվրոպան է՝ 2021 թվականի ընթացքում ներկրելով ռուսական հում նավթի արտահանման 50 եւ բնական գազի արտահանման 75 տոկոսը:

news.am